Մատչելիության հղումներ

Մայր Աթոռի թանգարանները կմասնակցեն «Թանգարանների գիշեր» միջոցառմանը


Էջմիածնի Մայր տաճարը

Էջմիածնի Մայր տաճարը

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները այս տարի առաջին անգամ մասնակցում են «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը:

Այդ առիթով, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, մայիսի 18-ին ժամը 18.00-ից անվճար մուտքով բաց է լինելու Էջմիածնի Մայր տաճարի ավանդատուն-թանգարանը, որտեղ հատուկ այդ միջոցառման շրջանակում առաջին անգամ կկազմակերպվի Հայրապետական որոշ նվիրական խորհրդանշանների, Ամենայն Հայոց Հայրապետներին տրված եկեղեցական ու պետական պարգեւների, ինչպես նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձր շքանշանների ցուցահանդես:

Մայիսի 18-ի երեկոյան Մայր տաճարում նախատեսված են նաեւ երգչախմբային եւ երգեհոնային համերգներ, իսկ ժամը 23:30` հանգստյան ժամերգություն:

Կեսգիշերին միջոցառումը կավարտվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG