Մատչելիության հղումներ

Քոչարյանը կմասնակցի Աբովյանի նորակառույց եկեղեցու բացմանը


Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի կողմից անկախության հռչակման 18-ամյակի հանդիսությունների ժամանակ, Ստեփանակերտ, 2-ը սեպտեմբերի, 2009թ.
Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի կողմից անկախության հռչակման 18-ամյակի հանդիսությունների ժամանակ, Ստեփանակերտ, 2-ը սեպտեմբերի, 2009թ.
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Աբովյանի նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու այսօր կայանալիք բացման եւ օծման արարողությանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված եկեղեցու բացման եւ օծման արարողությանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, հրավիրված են Հայաստանի բոլոր երեք նախագահները: Իսկ եկեղեցու բացումից հետո, ըստ Տոնոյանի, «Փարավոն» զվարճանքի կենտրոնում Գագիկ Ծառուկյանը հյուրերին ընթրիք է մատուցելու:

Սպասվում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի արարողությանը:

Ինչ վերաբերում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա տվյալ հարցով նրա որոշումը դեռեւս հայտնի չէ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG