Մատչելիության հղումներ

«ՀայՌուսգազարդ»-ը առաջարկում է գազը թանկացնել ավելի քան 60 տոկոսով


Գազաբաշխիչ կայան Հայաստանում, արխիվ

Գազաբաշխիչ կայան Հայաստանում, արխիվ

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը եւ «ՀայՌուսգազարդ»-ի «Տրանսգազ» ընկերությունը դիմել են Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` երկրում «ՀայՌուսգազարդ»-ի կողմից ամսական մինչեւ 10 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի սակագնի ու ամսական 10 հազար նորմալ խորանարդ մետր եւ ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձեւի, ինչպես նաեւ Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման («ՀայՌուսգազարդ», Բնական գազի բաշխման գործունեության ( «ՀայՌուսգազարդ») եւ Բնական գազի փոխադրման գործունեության («Տրանսգազ») սակագների վերանայման հայտերով:

«ՀայՌուսգազարդ»-ի պաշտոնական կայքէջում այսօր տեղադրված հաղորդագրության համաձայն` ամսական մինչեւ 10 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը` 132 հազար դրամ (մոտ 315 դոլար)` ներառյալ ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), առաջարկվում է դարձնել 221 հազար դրամ` ներառյալ ԱԱՀ:

Առաջարկվում է նաեւ փոխել ամսական 10 հազար նորմալ խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձեւը:

Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման գործող սակագինը` 20.618 դրամ` ներառյալ ԱԱՀ, ներկրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար, առաջարկվում է դարձնել 33.695 դրամ` ներառյալ ԱԱՀ:

Բնական գազի բաշխման գործող սակագինը` 13709.698 դրամ` ներառյալ ԱԱՀ, բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար, առաջարկվում է դարձնել 26638.071 դրամ` ներառյալ ԱԱՀ:

Բնական գազի փոխադրման գործող սակագինը` 6948.266 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար, առաջարկվում է դարձնել 12989.186 դրամ` ներառյալ ԱԱՀ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG