Մատչելիության հղումներ

Օբաման եւ Քեմերոնը բանակցեցին Սպիտակ տանը


Բարաք Օբամայի եւ Դեյվիդ Քեմերոնի հանդիպումը Սպիտակ տանը, 13-ը մայիսի, 2013թ.

Բարաք Օբամայի եւ Դեյվիդ Քեմերոնի հանդիպումը Սպիտակ տանը, 13-ը մայիսի, 2013թ.

Միացյալ Նահանգներ նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը պարտավորվել են համագործակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ ճնշումներ գործադրելու ուղղությամբ: Այդ մասին երկու երկրների ղեկավարները հայտարարել են երեկ Սպիտակ տանը հրավիրված ասուլիսի ժամանակ:

Օբաման եւ Քեմերոնը ողջունել են Սիրիայի հարցով միջազգային խորհրդաժողովում համագործակցելու Ռուսաստանի պատրաստակամությունը:

Երկու պետությունների ղեկավարները բանակցել են նաեւ մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի, ԱՄՆ-ի ու Եվրամիության միջեւ ազատ առեւտրի, հաջորդ ամիս նախանշված Մեծ ութնյակի բարձր մակարդակով հանդիպման շուրջ:

Նախատեսվում է, որ Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում Քեմերոնը կլինի նաեւ Բոստոնում, որտեղ անցած ամիս մարաթոնի ժամանակ իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհվեց երեք, մարմնական վնասվածքներ ստացավ ավելի քան 170 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG