Մատչելիության հղումներ

Աֆղանստանում գրոհայինների հարձակման հետեւանքով վրաց 3 զինծառայող է զոհվել


Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա, արխիվ
Աֆղանստանի հարավում գրոհայինների հարձակման հետեւանքով վրացական զորախմբի երեք զինծառայող է զոհվել, մի քանիսը վիրավորվել են: Այդ մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Ըստ Ալասանիայի, թեեւ գրոհայինները հրաձգային զենքերով եւ պայթուցիկներով լի բեռնատարով հարձակվել են վրացական զինուժի գումարտակի վրա, այդուհանդերձ, վրացի զինծառայողներին հաջողվել է ոչնչացնել գրոհայիններին:

2010 թվականից հետո սա Աֆղանստանում վրացական զորախմբի վրա երկրորդ հարձակումն է, նախորդին զոհ էր գնացել վրացի չորս զինծառայող:

Աֆղանստանում գտնվելու տարիներին ընդհանուր առմամբ վրացի 22 զինծառայող է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG