Մատչելիության հղումներ

Գագիկ Բունիաթյանը ընտրվել է ՀՌԱՀ նախագահ


Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը այսօր հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով այն մասին, որ մայիսի 7-ին ՀՌԱՀ-ի թիվ 9-Ա որոշմամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ է ընտրվել Գագիկ Բունիաթյանը:

Գագիկ Բունիաթյանը 44 տարեկան է, մասնագիտությամբ ինժեներ է, 2010 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ այս տարվա ապրիլի 25-ը զբաղեցրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը: Ավելի վաղ` 1999-2010 թվականներին ղեկավարել է «Շարկ» ընկերությունը, որը 2002 թվականից հեռուստաեթերում ներկայացել է որպես «Հայ ԹիՎի» հեռուստաալիք: 2002-2010 թվականներին ղեկավարել է նաեւ «Հայ ԹիՎի» հեռուստաալիքը:

Նա վեց տարի ժամկետով ՀՌԱՀ անդամ էր նշանակվել օրեր առաջ՝ մայիսի 6-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG