Մատչելիության հղումներ

Գլենդեյլի ընտրություններում մի շարք հայ թեկնածուներ են հաղթել


ԱՄՆ- Տեղական ընտրություններ Լես Անջելեսում, արխիվ
ԱՄՆ- Տեղական ընտրություններ Լես Անջելեսում, արխիվ
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթած թեկնածուների գերակշիռ մասը հայեր են, որոնք ընտրվել են քաղաքային խորհրդում, քաղաքապետարանի քարտուղարի, գանձապահի, դպրոցական խորհրդի պաշտոններում: Այս ընտրությունները հայերի կողմից որակվել են պատմական եւ արդյունավետ:

Այսպիսով Լոս Անջելես համայնքի իր մեծությամբ երրորդ քաղաքի շուրջ երկու հարյուր հազար բնակչությանը ազգությամբ հայ պաշտոնյաները բարեկեցություն, մեղմ հարկային դաշտ եւ հասարակական անվտանգություն են խոստանում:

Զարեհ Սինանյանը, ով ծնունդով Հայաստանից է եւ Միացյալ Նահանգներ է տեղափոխվել ութսունութ թվականին ամբողջ ամն-ում միակ հայաստանածին ընտրված պաշտոնյան է :

Քաղաքային խորհրդի արդեն ընտրված անդամ Զարեհ Սինանյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտվել էր սկանդալի կենտրոնում, երբ իր հակառակորդը մեջբերել էր տարիներ առաջ իր խոսքերով Սինանյանի կողմից համացանցում հրապարակած թուրքերի հասցեին ուղղված գրառումներ, որոնք որակվել են որպես ռասիզմ, վախ եւ մարդատյացություն պարունակող գրառումներ:

Քաղաքային խորհրդի պաշտոնում արդեն երրորդ անգամ վերընտրված Արդի Քասախյանի առաջարկով Գլենդեյլի տեղական ընտրությունների քվեաթերթիկները թարգմանվել են հայերեն լեզվով եւ առաջիկայում նա պատրաստվում է հայերենից բացի ունենալ նաեւ իսպաներեն, կորեերեն տարբերակներ:

Խոսելով ընտրական գործընթացներից հայազգի նորընտիր պաշտոնյաներն անդրադարձան նաեւ վերջերս Երեւանի քաղաքապետի ընտրություններին՝ հայտնելով իրենց դժգոհությունն ու զարմանքը ընտրությունների օրը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, որին հետեւել են Հայաստանյան լրատվամիջոցներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG