Մատչելիության հղումներ

Բուլղարիայում որեւէ ուժի չի հաջողվել մեծամասնություն ստանալ խորհրդարանում


Բուլղարիա -- Աջ-կենտրոնամետ GERB կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը խոսում է լրագրողների հետ ընտրություններին մասնակցելուց հետո, Սոֆիա, 12-ը մայիսի, 2013թ.
Բուլղարիա -- Աջ-կենտրոնամետ GERB կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը խոսում է լրագրողների հետ ընտրություններին մասնակցելուց հետո, Սոֆիա, 12-ը մայիսի, 2013թ.
Բուլղարիայում կիրակի օրը անցկացված ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ոչ մեկին չի հաջողվել մեծամասնություն ստանալ երկրի խորհրդարանում։

Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, ամենաշատ քվեները ստացել է նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած աջ–կենտրոնամետ GERB կուսակցությունը՝ շուրջ 31 տոկոս, ինչը, սակայն, բավարար չէ ինքնուրույն կառավարություն կազմելու համար։

Երկրորդ տեղում է Սոցիալիստներն են՝ 27 տոկոսով։

Հիմնականում էթնիկ թուրքերին միավորող MRF կուսակցությունը հաղթահարել է խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի արգելքը։

Կոալիցիա կազմելու եւ իշխանություն ձեւավորելու՝ Բորիսովը շանսերը մեծ չեն, քանի որ խորհրդարան անցած առնվազն երկու կուսակցություններ արդեն իսկ հրաժարվել են միանալ նրան։

Բորիսովը հրաժարական էր տվել այս տարվա փետրվարին՝ սոցիալական ծանր վիճակի եւ իշխանության կոռուպցիայի մասին մեղադրանքների ֆոնին տեղի ունեցած բողոքի զանգվածային, իսկ երբեմն նաեւ անկարգություններով ուղեկցվող ակցիաներից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG