Մատչելիության հղումներ

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Երեւան է ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Օրվա ընթացքում նախատեսվում են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տեղի կունենա մի շարք ոլորտներում Հայաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Երկու նախագահները հանդիպման արդյունքների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակներում Բելառուսի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մայիսի 14-ին Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Հայկական ատոմային էլեկտրակայան, կմասնակցի նաեւ Երեւանում հայ-բելառուսական առեւտրի տան բացման արարողությանը:

Նույն օրը Հայաստանի եւ Բելառուսի նախագահները ներկա կգտնվեն Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG