Մատչելիության հղումներ

Արմավիրում կարկտահարության վնասը ճշգրտելու համար շտաբ է ստեղծվել


Գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրատապ խորհրդակցություն է անցկացվել՝ երեկ Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, վնասի իրական չափերի ճշգրտման գործընթացը տեղերում կազմակերպելու եւ մասնագիտական խորհրդատվության համար ստեղծվել է աշխատանքային շտաբ։ Առաջիկա օրերին համապատասխան աջակցություն կցուցաբերվի հողօգտագործողներին՝ առաջին անհրաժեշտության աշխատանքների կազմակերպման գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG