Մատչելիության հղումներ

Շարիֆը պատրաստվում է կառավարություն կազմել Պակիստանում


Ընտրություններ Պակիստանում, 11-ը մայիսի, 2013թ.
Ընտրություններ Պակիստանում, 11-ը մայիսի, 2013թ.
Պակիստանում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով հաղթանակ է տանում Մուսուլմանական լիգան։ Եթե նույնիսկ Նավազ Շարիֆի գլխավորած քաղաքական ուժին չհաջողվի մեծամասնություն ստանալ 342 տեղ ունեցող խորհրդարանում, վերլուծաբանների կարծիքով, նա կոալիցիա կկազմի անկախ պատգամավորների հետ։

Շարիֆը ամենայն հավանականությամբ երրորդ անգամ կստանձնի Պակիստանի վարչապետի պաշտոնը՝ վերադառնալով քաղաքականություն 1999 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո իշխանությունից հեռացվելուց եւ բանտարկվելուց հետո։

Պակիստանի պատմության մեջ առաջին անգամ իր կառավարման ողջ ժամկետը ծառայած քաղաքացիական իշխանությունը ընտրությունների միջոցով կառավարման ղեկը փոխանցում է այլ ուժի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG