Մատչելիության հղումներ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը այսօր Վատիկանում կայացած արարողության ժամանակ հռչակել է իր քահանայապետության օրոք առաջին սրբադասվածներին, որոնց թվում են 1480 թվականին օսմանցի զինվորների վայրագություններին զոհ գնացած 800 իտալացիներ։

Իտալիայի հարավային Օտրանտո գյուղաքաղաքում, ուր ներխուժել էին 20 հազար թուրք զինվորներ, 800 իտալացիները գլխատվել են իսլամ ընդունելուց հրաժարվելու համար։ Հայտնի է «Օտրանտոյի նահատակներից» միայն մեկի՝ Անտոնիո Պրիմալդոյի անունը։

Այդուհանդերձ, BBC-ի փոխանցմամբ, Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների առջեւ Պապի քարոզում չեն նկատվել հակամահմեդական երանգներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG