Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաու Սոարեշին։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Սոարեշը նշել է, որ ուրախ է կրկին անգամ Հայաստան այցելել եւ ծանոթանալ տարածաշրջանում ընթացող զարգացումներին։ Նա ներկայացրել է իր տարածաշրջանային այցելության նպատակները եւ Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ, անդրադարձել տարածաշրջանային խնդիրների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG