Մատչելիության հղումներ

360 հավանական թեկնածու` Իրանի նախագահական ընտրություններում


Այսօր Իրանում նախագահի թեկնածուների առաջադրման վերջին օրն է: Այս պահի դրությամբ, երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթներն իրականացնող Պահապանների խորհուրդը ընդհանուր առմամբ 360 դիմում է ստացել:

Նախագահի պաշտոնում առաջադրվածների թվում են գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ավագ եղբայրը` Դաուդը, Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Ղալիբաֆը, նախկին փոխնախագահ, ազատականի համարում ունեցող Մոհամադ Ռեզա Արեֆն ու խորհրդարանի նախկին խոսնակ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը. վերջինը համարվում է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի աջակցությունը վայելող թեկնածու:

Վերջին պահին Պահապանների խորհրդին առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերն է ներկայացրել Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանագնաց Սաեդ Ջալիլին:

Նախագահական ընտրությունները Իրանում կկայանան հունիսի 14-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG