Մատչելիության հղումներ

Գեորգի Մարգվելաշվիլին` նախագահի թեկնածու «Վրացական երազանք»-ից


Գեորգի Մարգվելաշվիլին հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը, արխիվ
Գեորգի Մարգվելաշվիլին հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը, արխիվ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր հայտարարել է, որ հոկտեմբերին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններում իր գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուն առաջին փոխվարչապետ, կրթության եւ գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին է:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` այսօր ժամը 14:30 մեկնարկած նիստում «Վրացական երազանք»-ի քաղաքական խորհրդի անդամները միաձայն հավանություն են տվել Մարգվելաշվիլիի թեկնածությանը, ինչից հետո այն ներկայացվել է խորհրդարանական մեծամասնությանը, ապա Իվանիշվիլին հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել:

Գեորգի Մարգվելաշվիլին 43 տարեկան է, փիլիսոփայության դոկտոր է, մինչ 2012 թվականի աշնանը նախարար նշանակվելը պաշտոնավարել է որպես Վրաստանի Զուրաբ Ժվանիայի անվան հասարակական գործերի ինստիտուտի ռեկտոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG