Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Իրանի տարածքում


Այսօր Երեւանի ժամանակով ժամը 06:08 Իրանի տարածքում` Բանդեր Աբաս քաղաքից 177 կիլոմետր դեպի արեւելք, տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալլ: Հիպոկենտրոնը գտնվում է 30 կիլոմետր խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 27.01 աստիճան եւ արեւելյան երկայնության 57.82 աստիճան:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, վկայակոչելով իրանական IRINN լրատվական հեռուստաալիքը, հաղորդում է, որ երկրաշարժը Իրանի հարավում վնաս է հասցրել շուրջ յոթ տասնյակ գյուղերի, 15 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, նրանցից մեկի վիճակը ծանր է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG