Մատչելիության հղումներ

«Մանչեսթր Յունայթեդ»-ի նոր մարզիչը կլինի շոտլանդացի Դեյվիդ Մոյսը


Ալեքս Ֆերգյուսոն (աջից) եւ Դեյվիդ Մոյս

Ալեքս Ֆերգյուսոն (աջից) եւ Դեյվիդ Մոյս

Հանրահայտ «Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հաստատել է այն տեղեկությունը, որ ակումբի գլխավոր մարզիչ կնշանակվի շոտլանդացի Դեյվիդ Մոյսը` առաջիկայում մարզչի պաշտոնից սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո:

Ֆերգյուսոնը «Մանչեսթր Յունայթեդ»-ը մարզել է 26 տարի: 71-ամյա մարզիչը վերջերս հայտարարեց, թե կթողնի պաշտոնը ֆուտբոլային այս սեզոնի ավարտից հետո:

50-ամյա Մոյսը այժմ գլխավորում է «Էվերթոն»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG