Մատչելիության հղումներ

Հայկական կողմը լրջորեն է պատրաստվում «մեր հայրենիքը պաշտպանելուն»


«Ադրբեջանը պատրաստվում է մարտական գործողությունների»
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Երեւանի Հաղթանակի զբոսայգում կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է մարտական գործողությունների, ուստի հայկական կողմը լրջորեն է պատրաստվում «մեր հայրենիքը պաշտպանելուն»։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե վերջին շրջանում նվազել են Ադրբեջանական կողմի սպառնալիքները ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, ասաց. – «Չեմ կարծում, որ նրանք սկսած այդ գործընթացից հրաժարվել են։ Կարծում եմ, որ նրանք լուրջ պատրաստվում են մարտական գործողությունների, իսկ մենք էլ նույնպես լուրջ պատրաստվում ենք մեր հայրենիքը պաշտպանելու»։

Ընդ որում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը անհրաժեշտության դեպքում դիմի կանխարգելիչ գործողությունների, Սեյրան Օհանյանը պատասխանեց. – «Ոչ մի բան չի բացառվում, որովհետեւ մեր երկրի պաշտպանության համար զինված ուժերի կիրառման գործընթացի մեջ ներառված են բազմաթիվ միջոցառումներ, որոնք որ կարող են լինել ե՛ւ մեր պաշտպանությունն իրականացնելու, եւ, իհարկե, նաեւ կանխարգելիչ միջոցառումներ»։

«Աստված մի արասցե, եթե պատերազմական իրավիճակ ստեղծվի, յուրաքանչյուր թիզ հող մենք պաշտպանելու ենք անձնուրացությամբ»,- իր խոսքը եզրափակեց Օհանյանը:
XS
SM
MD
LG