Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը Ղարաբաղում մասնակցում է տոնական միջոցառումներին


Սերժ Սարգսյանը միջոցառման ժամանակ, արխիվ

Սերժ Սարգսյանը միջոցառման ժամանակ, արխիվ

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Շուշի քաղաքում մասնակցում է Մեծ հայրենականում հաղթանակի 68-րդ, Ղարաբաղի Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Սերժ Սարգսյանը Ղարաբաղի իշխանությունների, Հայաստանի կառավարական պատվիրակության անդամների եւ տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղ ժամանած հյուրերի հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին, ասված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

Շուշիում Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

Հայաստանի նախագահը մասնակցել է նաեւ Շուշիի կերպարվեստի թանգարանի բացման արարողությանը:

Ավելի ուշ Սերժ Սարգսյանը մասնակցի «Արցախի ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության գրասենյակի բացմանը:

Երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Հայաստանի նախագահը ներկա կգտնվի եռատոնին նվիրված տոնական համերգին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG