Մատչելիության հղումներ

Ս. Մուրադյանը մեղադրվում է դիտորդին խոչընդոտելու մեջ


Նարինե Իսմայելի

Նարինե Իսմայելի

Փետրվարի 18-ին` նախագահի ընտրությունների օրը, «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդ Նարինե Իսմայելիի նկատմամբ բռնություն գործադրելով նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու եւ այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նախագահի ընտրությունների ընթացքում` ժամը 14:30-ի սահմաններում, Ս. Մուրադյանն այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու նպատակով մի խումբ անձանց հետ մտել է Արտաշատ քաղաքի թիվ 17/05 ընտրատեղամաս, բռնություն գործադրել ընտրություններին որպես դիտորդ մասնակցող Ն. Իսմայելիի նկատմամբ, նրան զրկել շարժվելու, լուսանկարելու կամ տեսաձայնագրելու հնարավորությունից` խոչընդոտելով նրա լիազորությունների իրականացմանը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս.Մուրադյանը նաեւ օժանդակել է ինքնությունը չպարզված անձին քվեատուփի մեջ քվեաթերթիկներ լցնելուն», - փոխանցում է դատախազության կայքէջը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմամը խոչընդոտելը զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) եւ 38-153-րդ հոդվածով (մեկից ավելի կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելը): Նրա վերաբերյալ քրեական գործն անջատվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG