Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան դատապարտում է Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի բանաձեւը


Պաշտոնական Անկարան այսօր խստիվ դատապարտել է Օսմանյան Թուրքիայում 1915-22 թվականներին հայերի, ասորիների եւ հույների նկատմամբ գործադրված ցեղասպանությունների ճանաչումը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի կողմից եւ հայտարարել, թե այդ որոշումը բացասական հետեւանքներ կունենա:

Ինչպես տեղեկացնում է Hurriyet Daily News պարբերականը, Թուրքիայի արտգործնախարարությունը այսօր հրապարակած հայտարարությունում պնդում է, թե ավստրալական նահանգի խորհրդարանի ընդունած բանաձեւը «որը որեւէ կերպ համատեղելի չէ պատմական փաստերի հետ»:

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի ստորին պալատը` Օրենսդիր ժողովը համապատասխան բանաձեւը ընդունել է այսօր, իսկ վերին պալատը` Օրենսդիր խորհուրդը նույնպիսի բանաձեւ ընդունել է անցած շաբաթ: Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, ստորին պալատում բանաձեւը ներկայացրել էր Նոր Հարավային Ուելսի վարչապետ, պատգամավոր Բարի Օ՛Ֆարելը, վերին պալատում` պատգամավոր Ֆրեդ Նայլը, երկու պալատներում էլ որոշումները ընդունվել են միաձայն:

Նոր Հարավային Ուելսը Ավստրալիայի նահանգներից առաջինը` դեռ 1997 թվականին է ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Խորհրդարանի նոր բանաձեւը վերահաստատում է այդ ճանաչումը` միաժամանակ ճանաչելով եւ դատապարտելով ասորիների եւ հույների ցեղասպանությունները:

Ավստրալիայի ամենամեծ նահանգը անցած տարվա աշնանը ճանաչել է նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG