Մատչելիության հղումներ

Ընտրախախտումների փաստերով եւս երկու քրգործ հարուցվեց


Երեւանի ավագանու ընտրություններ, 5-ը մայիսի, 2013թ.

Երեւանի ավագանու ընտրություններ, 5-ը մայիսի, 2013թ.

Հայաստանի ոստիկանությունը այսօր հաղորդել է Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններում խախտումների կապակցությամբ եւս երկու քրեական գործ հարուցելու մասին:

Ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, գործերը հարուցվել են ուրիշի փոխարեն քվեարկության համապատասխանաբար մեկ եւ երկու փաստերով, որոնց մասին ահազանգերը ստացվել էին թիվ 5/08 եւ թիվ 5/10 ընտրատեղամասերից: Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով` «մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը», հարուցված գործերով կատարվում է նախաքննություն:

Քրեական օրենսգրքի տվյալ հոդվածով նախատեսված պատիժը տուգանքն է՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը 500-ապատիկի չափով, կամ կալանքը՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկումը՝ առավելագույնը մեկ տարով:

Այսպիսով, Երեւանի ավագանու ընտրություններում խախտումների կապակցությամբ հարուցված քրեական գործերի թիվը, Ոստիկանության փոխանցմամբ, հասավ ութի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG