Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է այցելել Հարավային Կովկաս


Լեոնիդ Կոժարա, արխիվ

Լեոնիդ Կոժարա, արխիվ

Ուկրաինայի արտգործնախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Լեոնիդ Կոժարան մտադիր է այցելել Հարավային Կովկաս` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները: Այդ մասին նա լրագրողներին հայտնել է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, պատասխանելով հարցին, թե ինչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել Ուկրաինան` որպես ԵԱՀԿ-ի նախագահող, «սառեցված հակամարտությունների» կարգավորման համար, Կոժարան ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ նաեւ նշել է. - «Մենք հասկանում ենք, որ իրավիճակը այնքան էլ դյուրին չէ... Մենք ցանկանում ենք խթանել բանակցային գործընթացը եւ զգում ենք, որ լավ դինամիկա կա ԵԱՀԿ-ի միջոցով Վիեննայում, այդ թվում այնպիսի կազմակերպությունների միջոցով, ինչպես Եվրամիության «Արեւելյան գործընկերությունը»:

Կոժարան հիշատակել է խորհրդարանական ֆորումը նման գործընկերության շրջանակներում, որտեղ, նրա կարծիքով, Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են խոսել միմյանց հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG