Մատչելիության հղումներ

logo-print

Վճռաբեկը ՀԱԿ ակտիվիստների գործը ուղարկեց Վերաքննիչ` լրացուցիչ քննության


ՀԱԿ-ի ակտիվիստները Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի հրապարակման պահին, 20-ը հունիսի, 2012թ.

ՀԱԿ-ի ակտիվիստները Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի հրապարակման պահին, 20-ը հունիսի, 2012թ.

Հայաստանի վճռաբեկ դատարանը քիչ առաջ հրապարակեց իր վճիռը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով:

Վճռաբեկ դատարանը որոշեց բեկանել տվյալ գործով Վերաքննիչ դատարանի վճիռը եւ գործը ուղարկել նույն դատարան` լրացուցիչ քննության:

Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, որ դատարանի այսօրվա վճիռը ակտիվիստների խափանման միջոցի փոփոխություն չի ենթադրում, եւ այդ հարցը եւս կորոշի Վերաքննիչը:

Ակտիվիստները վերադաս վերջին դատական ատյանից պահանջել էին բեկանել իրենց 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որը Վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ, եւ արդարացնել իրենց:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG