Մատչելիության հղումներ

Անձնագրային եւ վիզաների վարչության պետ է նշանակվել Նորայր Մուրադխանյանը


Նորայր Մուրադխանյան

Նորայր Մուրադխանյան

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը աշխատանքից հեռանալու մասին զեկուցագիր է ներկայացրել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, Վլադիմիր Գասպարյանն ընդունել է զեկուցագիրը, շնորհակալություն է հայտնել Քոչարյանին ծառայության եւ կատարած աշխատանքի համար եւ նրա փոխարեն Անձնագրային եւ վիզաների վարչության պետ է նշանակել նախկինում այդ վարչությունը ղեկավարած Նորայր Մուրադխանյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG