Մատչելիության հղումներ

ՕԵԿ-ը չփոխեց իր նախարարներին, ետ կանչեց մի փոխնախարարի


«Օրինաց երկիր»-ի համագումարը, արխիվ

«Օրինաց երկիր»-ի համագումարը, արխիվ

Կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) քաղաքական խորհուրդը այսօր կայացած նիստի ժամանակ քննարկել է Կոալիցիոն հուշագրին համապատասխան ձեւավորվող նոր կառավարության շրջանակներում ՕԵԿ-ի կողմից երաշխավորվող թեկնածուների հարցը:

Քաղաքական խորհուրդն իր որոշմամբ քաղաքաշինության նախարարի պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ-ի քաղխորհրդի անդամ Սամվել Թադեւոսյանի, գյուղատնտեսության նախարարի պաշտոնում՝ ՕԵԿ-ի քաղխորհրդի անդամ Սերգո Կարապետյանի, եւ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում՝ ՕԵԿ-ի քաղխորհրդի անդամ Արմեն Երիցյանի թեկնածությունը. երեքն էլ նույն պաշտոնները զբաղեցնում էին նաեւ նախորդ կառավարության կազմում։

«Օրինաց երկիր»-ի քաղխորհուրդը որոշում է կայացրել քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից հետ կանչել Ավագ Հակոբյանին:

ՕԵԿ-ի հաղորդագրության համաձայն՝ քաղխորհուրդը նաեւ քննարկել եւ ամփոփել է Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների ընթացքն ու արդյունքները, շնորհակալություն է հայտնել կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանին ակտիվ եւ հավասարակշիռ քարոզարշավ անցկացնելու եւ «Օրինաց երկիր»-ի նախընտրական ծրագրերը երեւանցիներին հասանելի դարձնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG