Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ օմբուդսմենի` ընտրությունները մրցակցային էին եւ ազատ


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան ստուդիայում, արխիվ

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան ստուդիայում, արխիվ

Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները եղել են մրցակցային եւ ազատ, իսկ դրանց արդարությանը չհավատալու իրավական հիմքերը ներկայումս բացակայում են, այսօր փաստել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Միաժամանակ, օմբուդսմենի աշխատակազմի այսօր տարածած հաղորդագրությունում նշված է, որ «ընտրությունների գործընթացի ընդհանուր դրական պատկերի վրա բացասական ազդեցություն են ունեցել մի քանի թաղամասերում կասկածելի գործողություններ կատարող տեղաբնակ տղամարդկանց անթույլատրելի ակտիվությունը, որի պատճառով եղել են քաղաքացիների անհարկի կուտակումներ, ընտրողների ուղղորդման կասկածներ, ընտրական գործընթացի մի քանի մասնակիցների աշխատանքի խոչընդոտում եւ հոգեբանական ճնշում»:

Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում նաեւ առանձին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից գրանցամատյանում համապատասխան գրառումները չթույլատրելու վերաբերյալ շուրջ մեկ տասնյակ ահազանգերը:

Օմբուդսմենը իր եզրակացությունների համար հիմք է ընդունել իր գրասենյակում ստացված ահազանգերը, նաեւ լրատվամիջոցների, տեղական ու միջազգային դիտորդական կազմակերպությունների, քաղաքական ուժերի, պետական մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության մեջ առկա փաստական տվյալները խախտումների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG