Մատչելիության հղումներ

Գիշերային հրավառությունների կապակցությամբ պատժվել է 16 անձ


Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններից հետո գիշերը մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպված հրավառությունների կապակցությամբ, որոնց հետեւանքով խախտվել է բնակիչների հանգիստն ու անդորրը, երեկվա դրությամբ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համակեցության կանոնները խախտած 16 անձանց նկատմամբ:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչական պատասխանատվության են ենթարկվել երկու անձ՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաններում, երկուսը՝ Արաբկիր, երեքը՝ Նոր Նորք եւ Ավան, երկուսը՝ Շենգավիթ, երեքը՝ Մալաթիա-Սեբաստիա, երկուսը՝ Աջափնյակ-Դավթաշեն, եւ երկուսը` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում հրավառություն իրականացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG