Մատչելիության հղումներ

Երեւանում է Չեռնոգորիայի փոխվարչապետ, ԱԳ փոխնախարարը


Իգոր Լուկշիչ, արխիվ

Իգոր Լուկշիչ, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 6-7-ը պաշտոնական այցով Երեւանում է Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում Չեռնոգորիայի փոխվարչապետին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի եւ Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարարի բանակցությունները եւ ելույթները մամուլի համար:

Իգոր Լուկշիչը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG