Մատչելիության հղումներ

Ջոն Քերին վաղը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այդ պաշտոնում իր առաջին այցն է կատարում Մոսկվա: Ակնկալվում է, որ իր երկօրյա այցը ԱՄՆ արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարը կսկսի մայիսի 7-ին։ Նրան կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այս այցը տեղի է ունենում Ռուսաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների որոշակի լարվածության պայմաններում`«Մագնիտսկու» ցուցակի եւ Սիրիայի հարցում անհամաձայնության պատճառով:

Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահները ծրագրում են հանդիպել մյուս ամիս Հյուսիսային Իռլանդիայում Մեծ ութնյակի գագաթաժողովի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG