Մատչելիության հղումներ

logo-print

Քրեական գործ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի դեմ


Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի դեմ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ՀՔԾ-ից` առանց մանրամասնելու:

Սերգեյ Բագրատյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամ է, նրա անունը 4-րդն է Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակում:

Հիշեցնենք, որ երեկ Բագրատյանի մասնակցությամբ միջադեպ է գրանցվել թիվ 9/11 ընտրատեղամասում, որտեղ քվեարկել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Միջադեպը տեղի է ունեցել նախկին մարզպետի եւ ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար Կարինե Նալբանդյանի միջեւ:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG