Մատչելիության հղումներ

ՀԱԿ. «Հերթական հանցագործությունը ժողովրդավարության եւ ժողովրդի դեմ»


Հայ ազգային կոնգրեսի լոգոն

Հայ ազգային կոնգրեսի լոգոն

Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները ընտրախախտումների մակարդակով ոչ մի բանով չէին զիջում վարչախմբի անցկացրած մյուս ընտրություններին, երեկ երեկոյան հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ):

«Արդեն ավանդական դարձած խայտառակ ընտրախախտումները համատարած էին ամբողջ քաղաքում. ընտրակաշառք, թաղային եւ ՀՀԿ-ական խուժանի միջոցով ուղղորդված քվեարկություններ, բազմակի քվեարկություններ, ընտրական կարուսելներ, բացակաների փոխարեն քվեարկություններ, լցոնումներ, կուտակումներ տեղամասերում, ահաբեկումներ եւ այլն», - պնդում է ընդդիմադիր կուսակցությունը:

«Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էր ժողովրդավարության եւ Հայաստանի ժողովրդի դեմ, ինչի համար իշխող ուժը քաղաքական, իսկ նրա պարագլուխները քրեական պատասխանատվություն են արժանանալու հաստատապես», - վստահեցնում է Հայ ազգային կոնգրեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG