Մատչելիության հղումներ

Վարչական պատասխանատվություն գիշերային հրավառությունների համար


Անցած գիշեր` Երեւանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել են հրավառություններ, ինչի հետեւանքով խախտվել է բնակիչների հանգիստն ու անդորրը:

Հիշեցնելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն` գիշերային ժամերին` ժամը 23-ից մինչեւ ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական առարկաների օգտագործումն առաջացնում է վարչական պատասխանատվություն, Հայաստանի ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ արդեն իսկ վարչական պատասխանատվության են ենթարկվել համակեցության կանոնները խախտած երեք անձինք, մյուս իրավախախտներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: «Նրանք նույնպես կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության», - հավաստիացնում է Ոստիկանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG