Մատչելիության հղումներ

logo-print

Լարված իրավիճակ թիվ 179 դպրոցում տեղակայված ընտրատեղամասերում


Ընտրական ողջ օրը լարված էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 179 դպրոցում, որտեղ կողք-կողքի տեղակայված են երկու ընտրատեղամասեր` 8/08-ը եւ 8/09-ը: Գրեթե ողջ օրը դպրոցի բակում եւ շրջակայքում մարդկային կուտակումներ էին` տասնյակ տղամարդիկ տեւական ժամանակ չէին հեռանում տարածքից, մոտակայքում կայանված էին շքեղ մեքենաներ։ Ողջ օրը այս տեղամասում դիտորդները պարբերաբար վիճաբանությունների մեջ էին հայտնվում։

XS
SM
MD
LG