Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի ցուցակի առաջատարը քվեարկել է «Իշխանությունը` քաղաքացուն» կարգախոսի օգտին


Երեւանի ավագանու ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակը գլխավորող, Երեւանի քաղաքապետի պաշտոնը տարիներ առաջ զբաղեցրած Վահագն Խաչատրյանը այսօր քվեարկել է հանուն «Իշխանությունը` քաղաքացուն» կարգախոսն իրականություն դարձնելու:

«Համոզված եմ, որ ի վերջո Երեւանը դառնալու է իմ երազած եւ բոլորիս երազած ամենագեղեցիկ քաղաքը: Եվ մենք չենք ուզելու այս քաղաքից հեռանալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Նա հայտարարեց, թե քվեարկության ընթացքում «ընտրախախտումները համատարած են». - «Դրսում հավաքվում են, այսպես կոչված` թաղի տղաները, որոնք քաղաքացիների վրա ճնշում են գործադրում` ոչ մի ձայն Հայ Ազգային Կոնգրեսին կամ ընդդիմությանը, բոլորդ գնում են Հանրապետականին եք ձայն տալիս»:

Հարցին, թե ինչ արդյունքներ է ակնկալում, Խաչատրյանը պատասխանեց, թե իրենց հավաքած ձայների տոկոսը «բավականին բարձր կլինի»:
XS
SM
MD
LG