Մատչելիության հղումներ

Ալեքսանյանը սպառնում է «լարված» տեղամասի ՀՀԿ-ական վստահված անձանց


Սամվել Ալեքսանյան, արխիվ

Սամվել Ալեքսանյան, արխիվ

Թիվ 8/08 եւ 8/09 տեղամասեր այցելեց հենց այս վարչական շրջանից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված` իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը։

Լսելով դիտորդների դժգոհությունները` նա արձագանքում էր, որ «չի կարող նման բան պատահել»։

Դիմելով Հանրապետականի վստահված անձանց՝ Ալեքսանյանն ասաց. - «Եվս մեկ զանգ այս տեղամասերից՝ ինձանից չնեղանաք, ձեռքիցս չեք պրծնի»։

Ահազանգի հետքերով այս տեղամասեր են ժամանել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 179 դպրոցում տեղակայված երկու՝ թիվ 8/08 եւ 8/09 ընտրատեղամասերում առավոտից լարված իրավիճակ է տիրում, դիտորդները հաղորդում են բազմաթիվ ընտրախախտումների մասին։


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG