Մատչելիության հղումներ

logo-print

«Ընտրական օրենսգիրքը արգելում է կենսաչափական անձնագրերով ընտրության գնալ»


Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյան, արխիվ

Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյան, արխիվ

«Հին անձնագրերը հենց դրա համար էլ թողնվեցին շրջանառության մեջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց անձնագրերի եւ վիզաների վարչության պետը:

Մի օգտատեր Facebook սոցցանցում գրել է. - «Հայաստանի Հանրապետության տված օրինական, վավերական անձնագիրս ինձ զրկեց ընտրական իրավունքից, որովհետեւ կենսաչափական է, իսկ հասցես նշված է չիփի մեջ, որը կարդալու հնարավորություն հանձնաժողովները չունեն»:

«Ազատություն» ռադիոկայանը Հայաստանի ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունից փորձեց ճշտել, թե ի՞նչ է նախատեսել Ոստիկանությունը, նման դեպքերում ի՞նչ պետք է անեն քաղաքացիները:

Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը հաղորդեց, որ «Ընտրական օրենսգիրքը արգելում է կենսաչափական անձնագրերով ընտրության գնալ, ID քարտով չի կարելի քվեարկության գնալ: Ընտրել հնարավոր է միայն հին անձնագրերով»:

Նա հղում կատարեց Ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասին, որտեղ նշված է, որ «անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը (առանց կենսաչափական տվյալների)»:

«Հին անձնագրերը հենց դրա համար էլ թողնվեցին շրջանառության մեջ», - ասաց Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG