Մատչելիության հղումներ

logo-print

Ավանի թիվ 1/08 տեղամասում դրոշմակնիքը բացակայում էր


Armenia - Yerevan city elections, 5May,2013

Armenia - Yerevan city elections, 5May,2013

Ավան վարչական շրջանի թիվ 1/08 ընտրատեղամասում ընտրական գործընթացը սկսվել է 20 րոպե ուշացումով` ժամը 8:20:

Ոստիկանության տարածած պարզաբանման համաձայն` տեղամասի մետաղյա կնքված պահարանը ժամը 7:30 սահմանված կարգի համաձայն Ոստիկանության ծառայողների կողմից հանձնվել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Ա.Մ.-ին., որի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն, իսկ ժամը 8-ին հանձնաժողովի նախագահի կողմից հայտնաբերվել է, որ դրոշմակնիքը բացակայում է. պարզվել է, որ կնիքը թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի տրամադրել:

Ժամը 08:15 կնիքը թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովը տրամադրել է, եւ ժամը 08:20 թիվ 1/08 ընտրատեղամասում սկսվել է ընտրական գործընթացը, փոխանցում է Ոստիկանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG