Մատչելիության հղումներ

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ Հայաստանի ոստիկանությունում քննարկվել եւ քննարկման փուլում է գտնվում 23 դեպք, որից 11-ը՝ ընտրակաշառքների, 6-ը՝ քարոզարշավը խոչընդոտելու, 2-ը` ծեծի եւ վիճաբանության, 1-ը՝ լրագրողի գործունեությունը խոչընդոտելու, 1-ը՝ հավաքներ անցկացնելուն խոչընդոտելու, 1-ը՝ քվեարկության նախորդող օրը քարոզչություն կատարելու, 1-ը՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հիշյալ դեպքերից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 2 նյութ եւ անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետեւանք, 3 դեպքերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, 2 դեպքերով հարուցվել են քրեական գործեր, իսկ 16 նյութեր գտնվում են ընթացքի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG