Մատչելիության հղումներ

Իսրայելը Դամասկոսում գիտական կենտրոն է հրթիռակոծել


Կադր «Ջամրայա» կենտրոնի հրթիռակոծումը պատկերող չստուգված տեսանյութից, որը տարածվել է համացանցում

Կադր «Ջամրայա» կենտրոնի հրթիռակոծումը պատկերող չստուգված տեսանյութից, որը տարածվել է համացանցում

Իսրայելը անցած գիշեր հրթիռակոծել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գործող «Ջամրայա» գիտահետազոտական կենտրոնը: Այս մասին տեղեկացնում է France-Presse լրատվական գործակալությունը` վկայակոչելով սիրիական պաշտոնական SANA գործակալության հաղորդագրությունը:

SANA-ն չի հաղորդել` հրթիռակոծության հետեւանքով կա՞ն արդյոք զոհեր կամ վիրավորներ:

Սիրիական հեռուստատեսությունը հայտարարել է, թե Իսրայելի հարձակման նպատակն է «թուլացնել օղակը ահաբեկիչների շուրջ» Դամասկոսին մերձակա Ղութա շրջանի արեւելքում:

Շաբաթ օրն էլ Իսրայելի ռազմական ինքնաթիռները օդային հարձակում էին իրականացրել սիրիական նավերի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG