Մատչելիության հղումներ

Բաշար Ասադը այցելել է Դամասկոսի համալսարան


Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այսօր այցելել է Դամասկոսի համալսարան, որտեղ մասնակցել է զոհված ուսանողների հուշարձանի բացման արարողությանը:

Այս տարի` հունվարին եւ մարտին, համալսարանի վրա կատարված երկու հարձակումների հետեւանքով ավելի քան 100 ուսանող էր զոհվել:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա Սիրիայի նախագահ երկրորդ հրապարակային այցելությունն է: Ասադը սովորաբար շատ հազվադեպ է հրապարակային այցեր կատարում:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի հետեւանքով մոտ 70 հազար մարդ է սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG