Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել են կործանված օդանավի անձնակազմի երկու անդամների մարմինները


Կործանված ինքնաթիռի բեկորները

Կործանված ինքնաթիռի բեկորները

Այսօր փրկարարները հայտնաբերել են Ղրղըզստանի սարերում կործանված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի երկու անդամների մարմինները: Այդ մասին հայտարարել է Ղրղըզստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Փրկարարները դեռ չեն գտել անձնակազմի երրորդ անդամին. որոնողական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք` ամերիկյան օդանավը վայր էր ընկել մայրաքաղաք Բիշքեկից մոտ 90 կիլոմետր հեռավորության վրա` Չալդիբար լեռնային գյուղի մերձակայքում: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության` ինքնաթիռը Աֆղանստան էր տեղափոխում մեծ քանակությամբ վառելիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG