Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի կոնֆլիկտաբանը առաջարկում է սպանել Էդվարդ Նալբանդյանին


Ադրբեջանից կոնֆլիկտաբան Էլխան Մեհթիեւը հայտարարել, թե պաշտոնական Բաքուն պետք է արձագանքի Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` Լեռնային Ղարաբաղ կատարած այցին:

«Ռեգնում» լրատվական կայքի փոխանցմամբ, կոնֆլիկտաբանը Moderator.az-ին տված հարցազրույցում ասել է. - «Մենք շատ ենք անհանգստացած այդ հարցով, այնքան, որ նույնիսկ պատրաստ ենք սպանել հայ նախարարին: Կառավարությունը պետք է պարտադիր իր բողոքն արտահայտի: Մինչդեռ իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքել Սերժ Սարգսյանի մասնակցությանը` Ղարաբաղում անցկացված զինավարժություններին»:

Հիշեցնենք, Նալբանդյանը Ստեփանակերտ էր մեկնել մայիսի 2-ին, հանդիպել Լեռնային Ղարաբաղի նախագահի, արտգործնախարարի, Ազգային ժողովի նախագահի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG