Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը կոչ է անում ահազանգել ընտրախախտումների մասին


Armenia - A national police banner, undated

Armenia - A national police banner, undated

Ոստիկանությունը հայտարարում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում գործում է համակարգող խումբ:

ՀՀ ոստիկանության պետի` մարտի 22-ի հրամանով` մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձեւավորվել է համակարգող խումբ: Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաեւ` (010)54-69-12 եւ (010)54-69-14 հեռախոսահամարները», - տեղեկացնում է ոստիկանության լրատվական վարչությունը:

Երեւանցիները ընտրությունների ընթացքում արձանագրված անօրինական գործողությունների մասին կարող եք ահազանգել նաեւ համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով:

Ոստիկանությունը նախընտրական շտաբներին կոչ է անում ցանկացած իրավախախտման դեպքում ահազանգել նշված հեռախոսահամարներով կամ դիմել ծառայություն կատարող ոստիկաններին:

«Հավաստիացնում ենք, որ ոչ մի ահազանգ անպատասխան չի մնա, ցանկացած իրավախախտում կարժանանա համաչափ արձագանքի: Կարծում ենք՝ բոլորիս նպատակը իրավախախտումները հայտնաբերելն ու անցանկալի զարգացումները կանխելն է, ոչ թե օրինախախտումներից կասկածելի դիվիդենտներ շահելը:
Ոստիկանությունը կարեւորում է զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունը եւ ակնկալում նաեւ նրանց աջակցությունը:
Ոստիկանությունը ակնկալում ու խնդրում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների եւ օրինապահ քաղաքացիների աջակցությունը ընտրությունների ընթացքում կարգուկանոն պահպանելու գործում, իսկ նրանք, ովքեր իրենց օրենքից վեր են դասում, կենթարկվեն պատասխանատվության` ի կատարումն նույն օրենքի պահանջի», - վստահեցնում է ոստիկանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG