Մատչելիության հղումներ

Թամերլան Ցարնաեւի մարմինը փոխանցվել է հարազատներին


Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները` Թամերլան եւ Ջոխար Ցարնաեւ եղբայրները, ովքեր կասկածվում են Բոստոնում պայթյունների կազմակերպման մեջ, նախապես ծրագրել էին պայթյուններն իրականացնել ԱՄՆ անկախության օրը` հուլիսի 4-ին:

Բոստոնում հուլիսի 4-ին սովորաբար տոնական միջոցառումներ են տեղի ունենում: Սակայն ԱՄՆ իրավապահնեի տվյալներով` Ցարնաեւները կարողացել են պայթուցիչ սարքերը ավելի արագ պատրաստել:
Բոսոտնի մարաթոնի ընթացքում ապրիլի 15-ին տեղի ունեցած պայթյունները խլել են 3 մարդու կյանք: Վիրավորների թիվն անցում է 260-ից:

Ըստ BBC-ի տվյալների` փոխհրաձգության ընթացքում զոհված Թամերլան Ցառնաեւի մարմինը երեկ փոխանցվել է հարազատներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG