Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Ջոն Հեֆերնի հետ


Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Ջոն Հեֆերնի հանդիպումը Ազատության հրապարակում, 22-ը մարտի, 2013թ.
Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Ջոն Հեֆերնի հանդիպումը Ազատության հրապարակում, 22-ը մարտի, 2013թ.
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդիպել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

«Հատուկ ուշադրության արժանացան Երեւանի ավագանու՝ մայիսի 5-ին կայանալիք ընտրությունները, կարեւորվեց դրանց անցկացումը օրինականության եւ ժողովրդավարական միջազգային չափանիշների շրջանակներում», - ասված է Հայաստանի նախագահի նախկին թեկնածուի շտաբի հաղորդագրությունում:

Միացյալ Նահանգների դեսպանը երեկ հանդիպել էր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG