Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում ամերիկյան ռազմական օդանավ է կործանվել


Ղրղըզստան - ԱՄՆ-ի ռազմական բեռնատար օդանավը թռիչք է կատարում «Մանաս» օդանավակայանի ամերիկյան ռազմական տարանցումների կենտրոնից, արխիվ

Ղրղըզստան - ԱՄՆ-ի ռազմական բեռնատար օդանավը թռիչք է կատարում «Մանաս» օդանավակայանի ամերիկյան ռազմական տարանցումների կենտրոնից, արխիվ

Ղրղըստանում` Ղազախստանի հետ սահմանին, այսօր ամերիկյան մեծ ռազմական օդանավ է կործանվել:

Ղրղըզստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, օդանավը վայր է ընկել մայրաքաղաք Բիշքեկից մոտ 90 կիլոմետր հեռավորության վրա` Չալդիբար լեռնային գյուղի մերձակայքում: Ըստ նախարարության` ինքնաթիռը Աֆղանստան էր տեղափոխում մեծ քանակությամբ վառելիք:

Հաղորդվում է, որ ինքնաթիռը, որը տեսակը առայժմ հստակեցված չէ, ռադարներից անհետացել է Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանի ամերիկյան ռազմական տարանցումների կենտրոնից թռիչք կատարելուց հետո:

Հաղորդագրությունների համաձայն` օդանավը երեք մասի է բաժանվել: Տեղում աշխատում են փրկարարները: Առայժմ հայտնաբերված չեն ոչ փրկվածներ, ոչ էլ զոհվածների մարմիններ:

Ղրղըզստանի կառավարությունը հատուկ հանձնաժողով է ստեղծել ավիավթարի հանգամանքները ուսումնասիրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG