Մատչելիության հղումներ

Ընտրական օրենսգրքի պահանջի համաձայն` Հայաստանի ոստիկանությունը համացանցում տեղադրել է Երեւանի ընտրողների ցուցակը. www.police.am կայքի «Ընտրողների ցուցակ» բաժնում ընտրողների, ինչպես եւ ընտրատեղամասային կենտրոնների ցուցակները զետեղված են ներբեռնելու հնարավորությամբ:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն` մայրաքաղաքի ընտրողների վերջնական թիվը 816 հազար 475 է, որից շուրջ 3 հազարը Հայաստանի քաղաքացիություն չունեցող եւ ընտրելու իրավունք ունեցող անձինք են:

Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձինք երկրի նախագահի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք չեն ունեցել:

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ Երեւանի ընտրողների թիվը կազմել է 813 հազար 502, որից 810 հազար 925-ը ընդգրկված է եղել հիմնական ցուցակում, 2 հազար 577-ը` լրացուցիչ ցուցակներում:

Այսպիսով, նշում է Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Երեւանի` Հայաստանի քաղաքացի հանդիսացող ընտրողների թիվը նախագահական ընտրություններից հետո չի աճել, իսկ այս տարվա մարտի 26-ին հրապարակված մայրաքաղաքի ընտրողների թվի համեմատ` 817 հազար 814, ընտրողների վերջնական թիվը նվազել է 1 339-ով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG