Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում չի կայանա


Տարոն Մարգարյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպումներից մեկի ժամանակ, մայիս, 2013թ.

Տարոն Մարգարյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպումներից մեկի ժամանակ, մայիս, 2013թ.

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ)` այսօր նախատեսված հանրահավաքը Երեւանի Ազատության հրապարակում տեղի չի ունենա:

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման որոշումը պայմանավորեց այն հանգամանքով, որ կուսակցության ցուցակը գլխավորող գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր ըստ ժամանակացույցի հինգ հանդիպում ունի մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում, հետեւաբար` հանրահավաքի անցկացումը նպատակահարմար չէ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG