Մատչելիության հղումներ

Ապրիլը` վերջին 5 տարիների ամենաարյունոտ ամիս Իրաքում


Իրաք - Բաղդադի Սադր Սիթի թաղամասում ռմբահարումից հետո, 16-ը ապրիլի,, 2012թ.

Իրաք - Բաղդադի Սադր Սիթի թաղամասում ռմբահարումից հետո, 16-ը ապրիլի,, 2012թ.

ՄԱԿ-ի գնահատականներով` այս տարվա ապրիլը Իրաքում ամենաարյունոտ ամիսն էր վերջին հինգ տարիների ընթացքում:

Կազմակերպության տվյալներով` ապրիլին երկրում ահաբեկչական հարձակումների եւ բռնությունների հետեւանքով զոհվել է 712, վիրավորվել` 1 633 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը` զոհվածներից 595-ը եւ վիրավորներից 1 438-ը` խաղաղ բնակիչներ:

Բռնություններից ամենից շատ տուժել է մայրաքաղաք Բաղդադը, որին հաջորդում են Դիյալա, Սալահուդդին, Քիրքուք, Նինեւա եւ Անբար բնակավայրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG